Մոտ 1 տարի առաջ սկեսուրս սկսեց իրեն տարօրինակ պահել․ նա ամեն րոպե արտասվում էր ու ասում, որ շուտով մահանալու է․ Ես ու ամուսինս նրան հագստացնում էինք, բայց․․․

Մոտ 1 տարի առաջ սկեսուրս սկսեց իրեն տարօրինակ պահել․ նա ամեն րոպե արտասվում էր ու ասում, որ շուտով մահանալու է․ Ես ու ամուսինս նրան հագստացնում էինք, բայց․․․

Երբ սկեսրայրս մահացավ, ես ու ամուսինս տեղափոխվեցինք սկեսուրիս տուն։ Խեղճ կինը չէր ուզում միայնակ մնալ։ Ամուսնուս մոր հետ միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, կարելի է ասել, ընկերուհիներ էինք։Հանգիստ ու խաղաղ էինք ապրում։ Միայն թե մոտ 1 տարի անց սկեսուրս սկսեց իրեն տարօրի նակ պահել։ Հաճախ արտասվում էր և ասում, որ շուտով մահանալու է։ Ես ու ամուսինս ամեն կերպ հանգստացնում էինք նրան, համոզում, որ նման բան չի լինի, պետք չէ մտածել դրա մասին։

Այդ պահին ես ու ամուսինս արդեն 4 տարի փորձում էինք երեխա ունենալ, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։Ես սկեսուրիս համո-զում էի, որ շուտով երեխա կունենանք, նա դեռ պիտի խնամի թոռնի կին, որ 65 տարեկ անում կյանքը դեռ առջևում է։ Նշեմ, որ սկե սուրս աշխատասեր կին էր։Առավոտյան մեզանից շուտ էր արթնանում,քանիսին էլ վեր կենայինք, նախաճաշը պատրաստ էր լինում։

Սկեսուրիս հետ ապրելու ընթացքում ոչ մի օր չի եղել,որ քաղցած գնանք աշխատանքի։ Մի օր էլ առա վոտյան արթնացա, որ ջուր խմեմ և տեսա, որ սեղանին ոչինչ չկա։ Կարծեցի, թե սկեսուրս քնած է դեռ, սա կայն հետո նկատեցի նրան․ մի անկյունում նստած արտասվում էր։Մոտեցա, գրկեցի, ասում եմ․

-Ի՞նչ է պատահել։

Նա նայեց ինձ ու ասաց․

-Մահացել եմ ես, Աստղիկ ջան, մահացել եմ։

Ես այնքան վախեցա, վազեցի սենյակ, ամուսնուս արթնացրեցի ու նորից հետ եկանք սկեսուրիս մոտ,իսկ նա էլ չէր շնչում․․․Նույն գիշեր ես երազ տեսա․ սկեսուրս եկավ ինձ մոտ, մաքրեց արցունքներս, ձեռքը դրեց ուսիս ու շշնջալով ասաց․

-Մի լացիր, աղջիկս։ Ես պիտի գնայի, որ տեղս զիջեի դստերդ։ Հոգ տար նրա ու որդուս մասին․․․

Սկեսուրիս հեռանալուց 15 օր անց իմացա, որ հղի եմ։ Մի քանի ամսից ճիշտ ժամկետին ծնվեց մեր այդքան երկար սպասված ա-ռաջնեկը՝ աղջիկս,նրան սկեսուրիս անունը տվեցին՝ Անահիտ։Ես դեռ երկար ժամանակ էի տխրում սկեսուրիս կորցնելու համար, բայց նաև շնորհակալ եմ նրան, որ այդ կերպ մեզ առողջ երեխա նվիրեց․․․ կարծում եմ, նա մեզ տեսնում ու ուրախանում է․․․

աղբյուր

(Visited 103 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: