Մթերքներ, որոնք բացասաբար են ազդում հիշողության և ինտելեկտի վրա

Հետազոտությունների համաձայն՝ B խմբի վիտամինների պակասը կարող է հիշողության վատացման պատճառ դառնալ, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ ինտելեկտի վրա:

  1. Շաքար: Բեռլինի համալսարանում անցկացված հետազոտությունների համաձայն՝ այն անձանց մոտ, ովքեր չափազանց շատ շաքար են օգտագործում, հիշողության վատացում կարող է լինել:
  2. Անառողջ սնունդ: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ արագ սնունդը, ինչպես նաև չափազանց շատ կալորիաներ պարունակող մթերքները բացասաբար են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա:
  3. Կարմիր միս: Բոստոնում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ չափազանց շատ կարմիր միս օգտագործող անձանց մոտ հիշողության խնդիրներ ավելի շատ են լինում, քան բուսակերների մոտ:
  4. Պարզ ածխաջրեր: Սրանց շարքին են դասվում յուղոտ կաթը, այլուրը, ռաֆինացված շաքարը: Սրանք կարող են նպաստել հիշողության վատացմանը:
  5. Ֆրուկտոզա: Այն դանդաղեցնում է ռեակցիաների արագությունն ուղեղում և հիշողության մեջ:

Մթերքներ, որոնք ազդում են ուղեղի աշխատանքի վրա

  1. Ալկոհոլ: Այն բացասական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա, և այդ գործընթացն անդառնալի է:
  2. Տապակած մթերքն ազդում է մարդու պահվածքի վրա, մասնավորապես՝ ճանաչողական հատկությունների վրա, ինչպես նաև ազդում է ուղեղի նյարդային հանգույցների վրա:
  3. Աղի չափազանց շատ օգտագործումը բացասական ազդեցություն է ունենում ինչպես արյան ճշման և սրտի աշխատանքի, այնպես էլ ուղեղի ֆունկցիաների վրա:
  4. Տրանս ճարպեր: Սրանք նպաստում են խոլեստերինի ձևավորմանը, ավելորդ քաշի և սրտի հիվանդությունների առաջացմանը: Դրանք դանդաղեցնում են ուղեղի աշխատանքը, ազդում մեր ռեակցիաների որակի և ռեֆլեքսների վրա:

Նյութի աղբյուր՝ https://blog.168.am/blog/220190.html

(Visited 240 times, 7 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: