Մարդասեր Տեր, Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ․ աղոթք զինվոր որդու համար

Մարդասեր Տեր, Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշ նամու ամեն տեսակի մա հաբեր հար ձակումներից և դի վական ազդեցություններից. աղոթք զինվոր որդու համար Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՚ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը որդուս (ասեք ձեր որդու կամ այլ զի նվորյալների անունը, ում համար ուզում եք աղոթել), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։

Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մե ղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թ շն ամու ամեն տեսակի մա հաբեր հար ձակումներից և դի վական ազդեցություններից։

Շնորհիր որդուս քաջառողջություն և հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին և զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։

Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պա տերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գևորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նա հատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ. ամեն։

աղբյուր

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: