Հենց այս պահին կարող եք ստուգել, արդյոք ձեր պուլսը նորմայի մեջ է… որքան կազմում նորման՝ ըստ տարիքի և իրավիճակի

Հենց այս պահին կարող եք ստուգել, արդյոք ձեր պուլսը նորմայի մեջ է… որքան կազմում նորման՝ ըստ տարիքի և իրավիճակի…

Դուք հաճա՞խ եք զգում, որ ձեր սիրտը արագ է բաբախում, առանց որևէ պատճառի: Այս դեպքում դուք կարող եք  ստուգել ձեր սրտի պուլսը։ Հնարավոր է, այն  ձեզ զգուշացնում է առողջական որևէ խնդրի մասին և դուք պետք է  դիմեք բժշկի։

Սրտի պուլսի հաճախականության վրա կարող են ազդել շատ բաներ։

Պատճառներ, որոնք կարող են ազդել սրտի պուլսացիայի վրա:

Պատճառ 1։ Տարիք

Ինչքան մեծ է մարդը, այդքան քիչ է նրա մոտ սրտի բաբախումները։ Օրինակ, 2 ամսական երեխայի սիրտը 60 վայրկյանում կատարում է 150 հարված, իսկ մեծահասակ մարդունը՝ 80։

Պատճառ 2։ Մարդու սեռական պատկանելությունը<

Ըստ վիճակագրության կանայք ունեն սրտի ավելի հաճախակի բաբախում, քան տղամարդիկ 5-10 հարված 60 վայրկյանում։

Պատճառ 3։  Մարմնի ջերմաստիճանը

Բժիշկները ասում են, որ եթե մարդու մարմնի ջերմությունը ավելանում է, ապա սրտի պուլսի նորման աճում է 10 հարվածով, 1 աստիճան ջերմության ավելացումից հետո։

Պատճառ 4։ Ֆիզիկական վիճակը, որում գտնվում է մարդը

Ֆիզիկական պատրաստվածությունից նունպես կախված է, ինչպիսի սրտի պուլս կունենա մարդը։ Օրինակ լավ մարզված սպորտսմենի համար նորման համարվում է 40-60 հարվածը 60 վայրկյանում, իսկ դա մի փոքր քիչ է նորմալ մարդկանց ցուցանիշներից, ովքեր չեն զբաղվում սպորտով։

Պատճառ 5։ Օրգանիզմի հիվանդ լինելը

Որոշ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև սրտանոթային համակարգի, նյարդային կամ շնչառական խնդիրների դեպքում, սիրտը կարող է ավելի հաճախ խփել, քան սովորաբար է լինում և ընդհանրապես չհամապատասխանել առողջ մարդկանց սրտի բաբախումների նորմային։

Պատճառ 6։ Էմոցիոնալ սթրեսի վիճակը

Ուժեղ էմոցիոնալ անհանգստությունները նույնպես ազդում են մարդու պուլսի վրա և այն բարձրանում է։

Պատճառ 7։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Մարզումների ժամանակ սրտի բաբախումների հաճախականությունը նույնպես աճում է։

Ինչպե՞ս են չափում պուլսը։

1. Դրեք մատները զարկերակին և հաշվեք հարվածենրի քանակը 60 վայրկյանում։<

2. Նորածինների պուլսը չափեք գաղթունով

3. Ավելի մեծ երեխաներինը չափեք ազդրային զարկերակով։

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 56 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: