ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ 36 ԺԱՄ ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ․ ԻՆՉՊԵՍ Է ՊԱՅԹԵԼ ՆՈՎՈՍԵԼՑՈՎՈ-ՎԱՆԱՁՈՐ ՋՐԱՏԱՐԸ․ (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. նախնական տեղեկություններով՝ պայթել է  Վանաձոր քաղաքը սնուցող Նովոսելցովո- Վանաձոր ջրատարը, որի արդյունքում ջրի մեծ շիթը ողողել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը:

Ըստ մամուլի տեղեկությունների վթարի պատճառը եղել է սողանքը, երբ քարեր են թափվել ջրագծի խողովակի վրա:

Այս առնչությամբ «Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 13-ին ժամը 20.30-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 08.30-ն կդադարեցվի Լոռու մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը:

Իր հերթին հաղորդում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայում է, որ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կմ վրա ջրագծի վթարի պատճառով ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար:

«Վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ: Տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշվում է հաղորդագրության մեջ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏԵՂ

(Visited 256 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: