Թեստ․ Ընտրեք սիմվոլն ու բացահայտեք Ձեր բնավորության առանձնահատկությունները

Ընտրեք սիմվոլն ու բացահայտեք Ձեր բնավորության առանձնահատկությունները։

Ծառայող․

Նրանք հոգ են տանում շրջապատի, նրա կարիքների մասին, ձգտում թեթևացնել նրանց ապրումները: Ցանկանում են աշխարհն ավելի լավը դարձնել, որպեսզի բոլորը երջանիկ լինեն: Ընկերասեր են, նվիրված, անհրաժեշտության դեպքում կարող են օգնություն խնդրել՝ առանց հպարտության մասին մտածելու:

Թեև բազմաթիվ դրական հատկություններ ունեն, կարող են կամային չլինել, ինչից օգտվում են մյուսները: Հակված են չափից շատ աշխատել, խուճապի մատնվել: Մարդկանց 30 տոկոսը հենց այս տեսակին է պատկանում: Նրանց համար իդեալական կարող են լինել բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի, մատուցողի աշխատանքները:

Վարպետ․

Ստեղծագործող են, էքսպրեսիվ, հարուստ երևակայություն ունեն: Այս մարդիկ բազմաթիվ ստեղծագործական ու տեխնիկական նվաճումների ետևում են կանգնած: Նրանք օրիգինալ են, ինքնաբերական, ոճային, չեն գոհանում, քանի դեռ որևէ արդյունավետ աշխատանքով չեն զբաղվում:

Երբեմն զգացմունքային են, մելանքոլիկ: Մարդկանց 22 տոկոսը հենց այս տիպին է դասվում: Նրանք հրաշալի նկարիչներ, ինժեներներ, ճարտարապետներ, մեքենայագործներ են դառնում:

Մարտիկ․

Սիրում են փորձություններ, նրանց շարժիչ ուժը ձեռքբերումներն են: Պարգևատրումը նրանց համար հրաշալի խթան է՝ գործողությունների անցնելու և նպատակներին հասնելու համար: Սիրում են ֆիզիկական ծանրաբեռնվածություն և ակտիվություն: Լի են էներգիայով, նպատակասլաց են, կենտրոնացած: Կարող են նաև բռնկուն, կտրուկ, սահմանափակ լինել:

Այս տեսակին պատկանում է մարդկանց 17 տոկոսը: Նրանց առավել համապատասխանում են զինվորականի, սպորտսմենի աշխատանքները:

Գիտնական․

Հետաքրքրասեր են, ջանասիրաբար աշխատում են, հաճախ հաջողություններ ունենում ուսման մեջ: Սիրում են սովորել, էքսպերիմենտներ անել, նոր գիտելիքներ ստանալ, կատարելագործել կարողությունները: Համարձակ են, բարեհոգի, գրագետ, ուշադիր, բայց նաև հպարտ:

Մարդկանց 13 տոկոսն է պատկանում այս խմբին: Նրանց աշխատանքը դեպքերի մեծամասնությունում կապված է գիտության, մաթեմատիկայի, հետազոտությունների հետ:

Իմաստուն․

Խարիզմատիկ են, գրավիչ: Վառ, դրամատիկ, սիրող և ուրախ մարդիկ են: Ծնվել են՝ բեմում լինելու համար: Իրենց լավ են զգում, երբ մտքերն արտահայտում են բառերի, արվեստի, երաժշտության, պարի միջոցով: Լավ երաժիշտներ, դերասաններ, ուսուցիչներ ու հռետորներ են դառնում:

Առաջին հայացքից կարող են մեծամիտ, ուշադրության կարիք ունեցող մարդու տպավորություն գործել: Հայտնի են՝ որպես բամբասկոտներ: Միևնույն ժամանակ ընկերասեր են, անհոգ, սիրում են ուրախանալ, միշտ կարող են ուրախացնել մարդկանց: Կազմում են մարդկանց 10 տոկոսը:

Քուրմ․

Ոգեշնչում են մարդկանց, լի են էներգիայով, մոտիվացնող են: Կարողանում են տեսնել մարդկանց ներուժը, բացահայտել նրանց լավագույն հատկությունները: Հոգատար են, կարեկցող:

Մարդկանց 7 տոկոսն է դասվում այս խմբին: Նրանց առավել համապատասխանում են հոգևորականի, հոգևոր առաջնորդի դերերը:

Թագավոր․

Իշխող, ուժեղ, հեղինակավոր, լավ լիդեր են դառնում: Պերֆեկցիոնիստ են, սովոր են ամեն բան ամենաբարձր ստանդարտներին համապատասխան անել: Կարողանում են լուծել խնդիրները, բայց կարող են նաև պահանջկոտ, երբեմն՝ նույնիսկ դաժան լինել:

Բնակչության 13 տոկոսն են կազմում: Նրանց համապատասխանում են քաղաքական գործչի, կառավարչի, մենեջերի աշխատանքները:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 97 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: