Երեխաներս իրենց ընտանիքների հետ գալիս են իմ տուն միայն հանգստանալու․․․ ոչ առևտուր են անում, ոչ որևէ գործով օգնում

Ունեմ երկու երեխա՝ աղջիկ ու տղա։ Երկուսն էլ մեծ են, վաղուց ունեն իրենց ընտանիքները, սակայն ինձ երբեք չեն օգնել ու երևի չեն էլ օգնի։ Նրանք ինձ ծառայի տեղ են դնում, ով պիտի պատրաստի ամբողջ ընտանիքի համար, մաքրություն անի, երեխաների հետ զբաղվի։ Նրանց կողմից նյութական օգնության մասին ընդհանրապես լռում եմ։

Իհարկե, նրանք ինձ համար միշտ երեխա կմնան, բայց չէ որ իրականում արդեն մեծ մարդիկ են։ Աղջիկս մի որդի ունի, իսկ տղաս՝ երկու դուստր։

Ապրում եմ Երևանին մոտ գյուղում, մեծ տան մեջ, որտեղ մեծացել են երեխաներս։ Արդեն 13 տարի է, ինչ ամուսինս չկա, ու հիմա չեմ կարող կենցաղային անհարմարությունների պատճառով վիճել երեխաներիս հետ, նրանք են իմ միակ հարազատները։

Բայց ամեն ինչ շատ բարդ է․ երեխաներս իմ տունն ընկալում որպես հյուրանոց։ Ես կազմակերպում եմ բոլոր հարցերը․ նրանց գալու նախորդ օրը փակ սենյակները մաքրություն եմ անում, անկողինները պատրաստում, գնում շուկա, մի քանի տեսակի ուտեստ պատրաստում։ Մեր ընտանիքը միշտ հյուրընկալ է եղել․ մայրիկս ու տատիկս, սկեսուրս էլ նույնպես միշտ այդպես են ընդունել մեր տուն եկողներին։

Մայրիկս էլ էր ինձ ու քրոջս մեր երեխաների հետ հաճախ կանչում իր տուն։ Բայց մենք և տունն էինք հավաքում, և գումարով օգնում, յուրաքանչյուրս մեր երեխաների խնամքով զբաղվում։

Իսկ նրանք գալիս են, ամբողջ օրը հանգստանում, իսկ երեկոյան թոռներիս հետ են թողնում ու գնում ինչ-որ տեղ։ Ես մնում եմ չարաճճի փոքրիկների հետ, ու չեմ իմանում՝ տունը մաքրել, ամանները լվանալ թե երեխաներին հետևել։

Ու մինչ նրանք իմ տանն են լինում, ծախսում եմ վերջին կուտակածս կոպեկը, բայց նրանցից գումար չեմ խնդրում, որ հանկարծ չկարծեն, թե իրենց ուրախ չեմ։

Անկեղ ասած՝ չգիտեմ, իմնչպես վարվել։ Եթե աղջիկս գոնե մի քիչ սրտացավ է, հարսիս մասին չեմ էլ խոսում․ նա իրեն իմ տան մեջ զգում է հյուրի կարգավիճակում։

Երևի կասեմ, որ առևտուր անելու գումար չունեմ, նաև կպահանջեմ՝ գոնե իրենցից հետո հավաքեն։ Զգում եմ, որ առողջությունս սպառվում է․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

(Visited 27 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: