Երբ իջա ավտոբուսից և մանրադրամը դրեցի գրպանս, հասկացա որ գրպանումս ինչ-որ արտասովոր բան կա. դա մի գություն էր, որը ավտոբուսում էին գցել գրպանս. Գիտե՞ք ինչ էր գրված…

Այսօր ավտոբուսը սարսափելի ծանրաբեռնված էր: Շնչելու օդ չկար:

Ռոսիայի կանգառում մի կերպ, ուղևորների միջով ճանապարհ բացելով, խցկվելով կարողացա իջնել:

Միշտ մի քանի կանգառ առաջ ձեռքումս պատրաստ պահում եմ գումարը, որ պիտի տամ վարորդին իջնելիս: Գումարը տվեցի, մանրը վերցրեցի ու իջա:

Մտքերով ընկած մանրը դրեցի գրպանս ու զգացի, որ գրպանումս ինչ-որ բան կա:

Ա՜յ քեզ բան, այն, որ ավտոբուսում գողություն են անում լսել էի, բայց, որ գրպանումդ բան են դնում, չէի լսել:
Հանեցի տեսնեմ թուղթ է, վրան համար էր գրված ու գեղեցիկ ձեռագրով գրված էր՝ զանգահարիր ինձ:

Դե արդեն պատկերացրեք ինչեր անցան մտքովս…

գուցե այն շլացուցիչ կազմվածքով շիկահե՞րն էր նամակը գրողը, որ մի պահ նայեց ինձ ու հայացքը արագ թեքեց:

Քայլում էի դեպի տուն ու արդեն մտովի հազար անգամ խոսել էի հետը, խոսակցությունը ամեն անգամ տարբեր ընթացք էր ստանում…

Վերջապես հասա տուն: Տան ճանապարհը դեռ այսքան երկար չէր եղել ինձ համար:

Արագ բարձրացա տուն: Տանեցիներին առանց բարևելու, առանց կոշիկներս հանելու, գրեթե վազելով հասա սենյակս ու դուռը կողպեցի ներսից…

Մի քանի վայրկյան արագ ինձ տրամադրեցի ու զանգահարեցի: Լսափողի միջից շատ նուրբ կանացի ձայն լսվեց.

-Ալո… Ես էլ որքան կարող էի առնական ձայնով ասացի.

-Բարև Ձեզ, կասե՞ք ով է խոսում: -Սա ավելորդ քաշի դեմ պայքարի կլինիկայից է, ինչո՞վ կարող ենք օգնել…

Դե իհարկե… ինձ երբեք ոչ-ոք նման «կոմպլիմենտ» դեռ չէր արել…

Աղբյուր

(Visited 10 390 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: