Երբեմն ուղղակի լռեք, դա լավագույն լուծումն է․ Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել

Արծրուն Հովհաննիսյանը  իր ֆեսբուքյան էջում նոր գրառում է կատարել

Երբ ես փոքր էի իմ ճանաչած մեծերը մի ասույթ ունեին: Անկապ խոսացողներին ասում էին. «Խոսել չգիտես, չխոսել էլ չգիտես?»:


Այսօր իմացա, որ Վարդգես Պետրոսյանը այս առիթով ունի մի հիանալի խոսք. «Մարդը խոսել սովորում է երկու տարում, սակայն լռել ողջ կյանքում»:

Ես կարծում էի, որ մեր լրատվադաշտը և «փորձագիտական» շրջանակները արդեն ունեն որոշակի փորձ, իմունիտետ և հետևում են որոշակի խելամտության կանոններին: Սակայն ամեն անգամ նման դեպքերը լարում են առաջացնում մեր միջավայրում և ջրի երես հանում ինքնահաստատվողներին, անգիտակիցներին ու կոնկրետ քայքայիչ գործունեություն ծավալողներին:

«Չշտված տեղեկություններով», «Ըստ որոշ տեղեկությունների» և նման բնորոշումները կիրառեք այլ տեղերում: Որտեղ կան մարդկանց ճակատագրերի հարց, անվտանգության հարց ձեզ զուսպ պահեք ու մի լուծեք ինքնահաստատման և այլ հարցեր: Ադրբեջանական կողմը ձեզ քանի անգամ պետք է ապացուցի, որ ընդունակ է ամենաանկարագրելի արարքների, որ մեր մեջ անվստահություն սերմանի և այլն:

Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք մարդկանց հանցագործ ու դավաճան հայտարարել, սակայն հետո ամաչել դրա համար, եթե իհարկե ամոթ ունենք: Ադրբեջանում հայտնված զինվորին դավաճան համարելով, խեղում եք նրա ճակատագիրը: Զինվորի իբր հրամանատարության հետ խնդիրների պատճառով փախնելու, ոչնչով չհիմնավորված վարկածով խեղում եք, և’ իր, և’ հրամանատարների ճակատագիրը: Շատ բան կասեի, բայց երևի այսքանն էլ բավ է:

Երբեմն ուղղակի լռեք, դա լավագույն լուծումն է:

(Visited 80 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: