Ես հարցրեցի հայրիկիս, արդյոք երբևէ արտասվե՞լ է․ Նա ինձ շատ անսպասելի պատասխան տվեց․․․

Ես պատրաստ էի լսել ամեն ինչ, բայց ոչ դա․․․ հորս պատասխանն ինձ շատ զարմացեց․․․

Ինչպես ասում են, տղամարդիկ չեն արտասվում։ Հայրս միշտ եղել է ուրախ, առույգ և երբեք քիթը չէր կախում։ Դրա համար էլ մի օր հետաքրքրվեցի, արդյոք հորս կյանքում եղել են իրավիճակներ, երբ նրա աչքերից արցունքներ են հոսել։Մի օր երեկոյան նստած զրուցում էինք և հենց այդ պահին որոշեցի հարցնել հորս․

-Հայրիկ, երբևէ արտասվե՞լ ես իմ ներկայությամբ, ես նման բան չեմ հիշում։

Եղել է նման բան․․— 2 րոպե լռելուց հետո պատասխանեց հայրիկս։

Նա պատմեց, որ երբ փոքր էի, մոտ 2,5-3 տարեկան, հայրիկս որոշել է փորձարկում անել։ Նա ասաց, որ լուրջ չէր վերաբերվում դրան, պարզապես հետաքրքիր էր արդյունքը։ Հայրիկս սեղանին դրել է թղթադրամ, խաղալիք և գրիչ։ Դա իբր պիտի պարզաբաներ, թե ապագայում ինչն ամենից շատ կգնահատեմ։ Դե, գումարը հասկանալի է, խաղալիքը խորհրդանշում էր անհոգություն, իսկ գրիչը՝ խելք։

Ես այդ պահին կանգնել եմ և նայել առարկաներին, իսկ հայրս ուշադիր հետևել է ինձ, որ տեսնի, թե ինչն եմ ընտրելու։ Հետո ես անցել եմ դրանց կողքով և բարձրացել հորս գիրկը ու ամուր գրկել նրան։

Նման ընտրություն հայրս չէր ակնկալում։ Բայց ես արել եմ դա՝ առանց իմանալու, որ ինչ-որ փորձարկման են մասնակցում։ Եվ դա եղել է առաջին ու վերջին դեպքը, երբ հայրս արտասվել է իմ ներկայությամբ․․․

աղբյուր

(Visited 84 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: