Քլիվլենդից Սթիվ Լին միայնակ հայր է, ով մեծացնում է իր երեք որդիներին: Որոշ ժամանակ առաջ նրա կյանքում հայտնվեց մի կին՝ Թերեզա Ջոնսոնը: Հոր ընկերուհու և նրա որդիների հարաբերությունների մասին ամբողջ աշխարհն իմացավ համացանցից։
Սկզբում Թերեզան կարծում էր, որ դա ինչ-որ խեղկատակություն է: Էլ ի՞նչ սպասել երեք տղաներից: Բայց նրանք այնքան համառ էին, որ նա նստեց բազմոցին և բացեց նվերը: Ներսում կասկածելի տուփ կար: Եվ հետո նրանք երեքն էլ միաժամանակ ծնկի եկան աղջկա առջև և բացականչեցին. «Մենք քեզ ենք տալիս մեր հայրիկին»: Հետո Սթիվն մտավ հյուրասենյակ և ամուսնության առաջարկ արեց:
Սթիվն ասաց.
«Դու մտար այս երեք տղաների կյանք, և իմ կյանք նույնպես: Եվ այդ ժամանակից ի վեր ես չեմ տեսել, որ նրանք տխրեն: Մենք բոլորս սիրում ենք քեզ ամբողջ սրտով: Եվ մենք ուզում ենք իմանալ. Կամուսնանա՞ս ինձ հետ »:
Իհարկե, Թերեզան սկսեց արտասվել: Եվ իհարկե նա ասաց՝ այո: Այդպես էլ նա դարձավ երեք որդիների մայր և սիրված կին: Այսպես են ստեղծվում երջանիկ ընտանիքները, այնպես չէ՞:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն