Ամուսինը աշխատանքից շուտ է վերադառնում տուն և բռնացնում է կնոջը 19-ամյա սիրեկանի հետ․ Կնոջ արդարացումը ուղղակի ցնցող է․․․

 

Տղամարդը աշխատանքից վերադարձավ տուն և բռնացրեց կնոջը մի հմայիչ երիտասարդի հետ ննջասենյակում՝ սեռական հարաբերության ժամանակ: Իհարկե, տեսնելով տեսարանը՝ նա …

-Ինչպե՞ս ես համարձակվում ինձ հետ այդպես վարվել,-գոռաց նա: Ինչպե՛ս կարող ես այդպես վարվել քո երեխաների հոր հետ, ես բաժանվում եմ քեզանից: Կինը ծածկվեց սավանով և ասաց.

-Սպասիր, ես կարող եմ ամեն ինչ բացատրել:

-Լավ, շարունակիր,- բարկացած ասաց ամուսինը,-բայց սա կլինի քո վերջին ասելիքը, որ այսուհետ կասես ինձ: Եվ կինը սկսեց.

-Այսօր նստեցի մեքենաս, որ գամ տուն, հանկարծ մոտեցավ մի երիտասարդ և խնդրեց տանել իրեն ինչ-որ տեղ: Նա շատ վատ տեսք ուներ: Ես խղճացի և որոշեցի կատարել նրա խնդրանքը: Նստեց մեքենայի մեջ և պարզվեց, որ նա երեք օր ոչինչ չի կերել և շատ կեղտոտ էր:  Եվ , այսպես, ես նրան խղճացի, բերեցի մեր տուն , հյուրասիրեցի քեզ համար պատրաստած կոտլետները, որոնք դու չկերար քանի որ շատ չիպս էիր կերել հեռուստացույցի առաջ նստած: Խեղճն այդ կոտլետները մեկ րոպեում կուլ տվեց:

Քանի, որ նա շատ կեղտոտ էր, ես նրան առաջարկեցի լոգանք ընդունել: Եվ քանի դեռ նա լոգանք էր ընդունում, նկատեցի, որ նրա հագուստը շատ կեղտոտ է և պատռված – դրանք դեն նետեցի: Հետո նրան տվեցի քո դիզայներական ջինսե անդրավարտիքը, որը դու պատճառաբանելով , որ շատ նեղ են՝ չես հագնում: Տվեցի նաև քո այն ներքնաշորերը, որոնք ես քեզ նվիրել էի մեր համատեղ կյանքի մեկամյակին , և որ դրանք մինչ օրս երբեք չհագար՝ պատճառաբանելով, որ ես վատ ճաշակ ունեմ:

Տվեցի այն վերնաշապիկը, որը քույրս էր նվիրել ամանօրին, որը այդպես էլ չհագար, և այն կոշիկները, որը գնել էիր թանկարժեք խանութից, բայց չհագար, որովհետև հեռուստացույցով տեսար, որ դրանցից հագնում է նաև Ջաստին Բիբերը: Կինը ասելիքը դեռ չավարտած խորը շունչ քաշեց և շարունակեց.

-Նա այնքան  գոհ մնաց և շնորհակալ եղավ իմ ուշադրությունից և , երբ ես նրան ճանապարհում էի, նա դռների մոտ ճրջվեց դեպի ինձ թաց աչքերով և ասաց.

-Կա՞ էլի այնպիսի մի բան, որ Ձեր ամուսինը դրանից չի օգտվում, տվեք ինձ, խնդրում եմ…

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 1 604 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: