Շերտավոր աղցան Ամանորյա սեղանի համար

Առաջարկում ենք պատրաստել օրիգինալ աղցան՝ գեղեցիկ, համեղ և շատ գեղեցիկ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարտոֆիլ՝ 300գ
  • պանիր՝ 150գ
  • եփած ձու՝ 4 հատ
  • սոխ՝ 1 գլուխ
  • շամպինյոն՝ 500գ
  • լոլիկ՝ 2 հատ
  • սերվելատ՝ 100գ
  • մայոնեզ՝ 6ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Կարտոֆիլը մաքրել և անցկացնել կորեական գազարի քերիչով, լվանալ սառը ջրի մեջ և չորացնել սրբիչով:

Տապակել կարտոֆիլը տաքացրած ձեթի մեջ: Տապակել բաժիններով, անդադար խառնելով, որպիսի հավասարաչափ կարմրի:

Տապակած կարտոֆիլը դնել անձեռոցիկի վրա և աղ ցանել:

Շամպինյոնն ու սոխը մանր կտրատել, տապակել՝ մինչ հեղուկի լիարժեք գոլորշիանալն ու պատրատ լինելը: Եփելու ընթացքում համեմել աղով:

Կտրատել բոլոր բաղադրիչները, պանիրն ու եփած ձուն անցկացնել քերիչով:

Շերտերով հավաքել աղցանը.

  • պանիրի կեսը
  • ձվի կեսը
  • մայոնեզ
  • շամպինյոն
  • լոլիկ
  • մայոնեզ
  • երշիկ
  • պանիր
  • ձու
  • մայոնեզ
  • կարտոֆիլ՝ մատուցելուց առաջ

Բարի ախորժակ:

աղբյուր

(Visited 49 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: