Այսօր առաջարկում ենք Ձեզ պատրաստել նոր օրիգինալ ուտեստ սովորական ծովատառեխով և ևս մի քանի պարզ մթերքներով։ Աղի և քաղցրի անսովոր համադրության շնորհիվ սովորական ծովատառեխը ձեռք է բերում համի նոր և հաճելի երանգներ։ Տոնական խնջույքների համար հենց այսպիսի ձուկ կարող եք պատրաստել, հարմար է նաև Ամանորի սեղանի համար: Փորձեք, Ձեզ անպայման դուր կգա այս բաղադրատոմսը։
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Ծովատառեխ — 1 հատ
- Սոխ — 1 հատ
- Սալորաչիր — 5-6 հատ
- Ընկույզ — 20-30 գ.
- Հատիկավոր մանանեխ — 1 ճ․գ․
- Կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ — 1 ճ.գ.
- Բուսական յուղ — 2 ճ․գ․
- Մաղադանոս — ըստ ճաշակի։
Այս հետաքրքիր ուտեստի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Ստացվում է անչափ համեղ և իդեալական կլինի Ձեր տոնական սեղանի համար։ Բարի ախորժակ։