Հավով լցոնվшծ կшրտոֆիլ. Տшտիկիս բшղшդրшտոմսով այս տшրբերшկը դուք հшստшտ դեռ չեք փորձել

Ջեռոցում եփած և լցոնած կարտոֆիլն ամենահամեղ ու պարզ ուտեստներից է։ Սակայն այսօր առաջարկում ենք մոռանալ լցոնած կարտոֆիլի՝ նավակների տեսքով, վրայից պանիր քերած ծեծված տարբերակն ու փորձել ամերիկյան խոհանոցից վերցված այս նոր ու հետաքրքիր բաղադրատոմսը։Անհրաժեշտ բաղադրիչներ

Հավի փափկամիս – 200 գր.
Ալյուր – 1 ճ.գ.
Կարագ – 10 գր.
Թարխուն – 1 հատ
Ձիթայուղ – ըստ ճաշակի
Կարտոֆիլ – 4 հատ
Կաթ – 250 մլ.

Դիժոնյան մանանեխ – 1 թ.գ.
Սպանախ – 50 գրամ
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը նախօրոք եփեք և կտրատեք ոչ մեծ կտորների։
Թարխունի ճյուղն ու սպանախը միասին մանր կտրատեք։
Խոշոր կարտոֆիլները լավ լվացեք, դրեք ջեռոցի տապակի վրա և բուսայուղ քսեք։ 35-40 րոպեով դրեք 220 աստիճանի տակ տաքացված ջեռոցը։
Կարտոֆիլը պատրաստ լինելուց 10 րոպե առաջ պատրաստեք սոուսը։ տապակի մեջ կարագը հալեցրեք և ալյուրը բովեք կարագի մեջ մեկ րոպեի չափ։ Հանեք կրակից, կաթ ավելացրեք, խառնեք։ Նորից դրեք կրակին, խառնելով հասցրեք եռման վիճակի։
3-4 րոպեից սոուսին ավելցրեք մանանեխը և կտրատած հավի միսը։ Եվս երկու–երեք րոպե միասին եփեք։ Ավելացրեք սպանախն ու թարխունը, աղ և պղպեղ արեք։
Կարտոֆիլը հանեք ջեռոցից։ Կարտոֆիլները կտրեք մեջտեղի, բայց ոչ մինչև վերջ։ Փորեք և լցրեք հավով սոուսը։

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 57 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: