Այսօր առաջարկում ենք խոհարարական ճանապարհորդություն «կատարել» դեպի Վրաստան և վայելել հավի լյարդով համեղ տաք աղցան։ Բաղադրատոմսը աներևակայելի պարզ է և նույնիսկ սկսնակ տնային տնտեսուհիները հեշտությամբ կկարոանան պատրաստել այն։
Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Հավի լյարդ — 500 գ
- Լոլիկ — 350 գ
- Կարմիր սոխ — 60 գ
- Սխտոր — 2 ատամ
- Ցորենի ալյուր — 2 ճ․գ․
- Բուսական յուղ — 2 ճ․գ․
- Աղ — 1 ճ․գ․
- Պղպեղ — ½ թ․գ․
- Մաղադանոս կամ համեմ- 30 գ
- Թարմ չիլի պղպեղ — ½ հատ
- Ընկույզ — 50 գ
- Ձիթապտղի յուղ — 2 ճ.գ։
Այս հետաքրքիր, անսովոր, բայց անչափ համեղ աղցանի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Այն իսկապես շատ համեղ կստացվի և կզարդարի Ձեր տոնական սեղանը։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն