Թթվասերով և սխտորով անչափ համեղ հավի բդիկներ, որի համից պարզապես չեք կշտանա

Հավի բդիկներ. հիանալի մթերք, որը կարող եք օգտագործել տարատեսակ ուտեստներ պատրաստելիս: Առաջարկում ենք այն պատրաստել ջեռոցում՝ օգտագործելով մարինացված  թթվասեր:

Բաղադրությունը

  • Հավի բդիկներ — 4-5 հատ
  • Թթվասեր — 3 ճ. գ.
  • Սխտոր — 2 պճեղ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Համեմունք հավի ուտեստների համար` ըստ ճաշակի
  • Բուսայուղ — 3 ճ. գ.։

Բաղադրատոմսի պատրաստման համար հավի բդիկները պետք է սառեցված լինեն և պետք է մարինացնեք համեմունքներով, ճզմած սխտորով, թթվասերով:

Պատրաստման եղանակը.
  1. Հավի բդիկները լվացեք հոսող ջրի տակ, թողնեք քամվի և տեղավորեք  լայն ամանի մեջ:
  2. Մաքրած սխտորի ատամները մանրացրեք քերիչով:
  3. Ամանի մեջ դրված բդիկների վրա շաղ տվեք աղը, համեմունքները: Կարող եք օգտագործել Ձեր նախընտրած համեմունքները՝ պղպեղի, պապրիկայի, կարրիի խառնուրդներ և այլն:
  4. Ավելացրեք թթվասերը:
  5. Մաքուր ձեռքերով լավ խառնեք բաղադրիչները և մարինացնելու համար թողեք  կես ժամ:
  6. Ջեռոցի տապակը յուղապատեք, և դասավորել թթվասերում մարինացված բդիկները:
  7. Եփեք մոտավորապես 40 րոպե (200 աստիճանում): Անհրաժեշտ է մի քանի անգամ ազատված ճարպը լցնեք բդիկների վրա:

Թթվասերով ախորժաբույր և համեղ հավի բդիկները պատրա՛ստ են:

Բարի՜ ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 243 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: