Այսօր Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում թեյի համար համեղ խմորեղենի անհավանական պարզ և էժան բաղադրատոմս: Չնայած կարագի, ձվի և կաթնամթերքի բացակայությանը, խմորեղենը ստացվում է նուրբ, հարուստ բուրմունքով և փափուկ։
Ստացվում է անչափ համեղ և ընդհանրապես զգացողություն չկա, որ ինչ-որ բան պակասում է, օրինակ՝ ձու կամ կեֆիր։ Եթե դեռ չեք փորձել, խորհուրդ եմ տալիս, վստահ եմ, որ Ձեզ նույնպես դուր կգա:
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
Տաք ջուր — 200 մլ
Շաքարավազ — 130 գ
Մեկ պտղունց աղ
Մեղր կամ ցանկացած ջեմ՝ 80 գ
Սոդա — 2- 3 թ․գ
Բուսական յուղ — 90 մլ
Ալյուր — 200 գ.
Կակաո — 40 գ
Ընկույզ, չամիչ, շոկոլադի կտորներ՝ ըստ ճաշակի։
Այս համեղ խմորեղենի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Ստացվում է անչափ համեղ և իդեալական կլինի մեկ բաժակ անուշաբույր թեյի կամ սուրճի հետ։ Բարի ախորժակ։