Դդմիկով պատրաստված անչափ համեղ նախաճաշ։ Այն իսկապես դուր կգա Ձեզ

Այսօր ես ուզում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել յուրօրինակ և ամենակարևորը պարզ և արագ բաղադրատոմսը, որը իդեալական է ինչպես նախաճաշի, այնպես էլ խորտիկների համար: Պատրաստվում է շատ հեշտ, պարզվում է, որ այն շատ համեղ է և անմիջապես կշտացնող: Այս տարբերակով, ես դեռ դդմիկ չէի պատրաստել, բայց այն այժմ դարձել է իմ ամենասիրելի ամառային ուտեստը։ Փորձեք պատրաստլ այն և չեք ափսոսա։

Անհրաժեշտ է․

  • Փոքր դդմիկ- 1 հատ,
  • Ձու — 2-3 հատ,
  • Աղ, պղպեղ, կանաչեղեն` ըստ ճաշակի,
  • Բուսական յուղ — տապակելու համար։

Պատրաստումը.

1. Լվացեք դդմիկը և կտրեք շրջանաձև:

2. Կտրտած դդմիկները տարածեցի նախապես տաքացրած տապակի մեջ և տապակեք փոքր քանակությամբ բուսական յուղով:

3. Մինչ դդմիկների տապակվելը, խոր ափսեի մեջ կոտրեք ձվերը, ավելացրեք աղ, պղպեղ, կտրտած կանաչեղեն, ըստ ցանկության նաև կանաչ սոխ և լավ հարեք պատառաքաղով:

4. Որից հետո այն լցրեք տապակված դդմիկների վրա։

5. Տապակը փակեք կափարիչով, դնում ենք մարմանդ կրակի վրա և տապակում 3-4 րոպե։

Ձվածեղի ստորին կողմը ավելի ախորժելի է թվում, այնպես որ այն գլելով դրեք ​​ափսեի մեջ և մատուցեք: Փորձեք, այն իսկապես շատ համեղ է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 112 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: