Այս համեղ և հետաքրքիր աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները
- Եփած ճակնդեղ — 1 հատ
- Գազար — 1 հատ
- Չամիչ կամ խնձոր — 1 ճ․գ․
- Մեկ փուջ կանաչի
- ընկույզ ըստ ցանկության
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սխտոր 2 պճեղ
- Մայոնեզ 2 ճ.գ
Պատրաստման եղանակը
Այսպիսով, Դուք նախ պետք է եփեք կամ ջեռոցում խորովեք ճակնդեղը, ընտրեք այն տարբերակը, որը Ձեզ ամենաշատն է դուր գալիս: Երբ ճակնդեղը սառչի մաքրեք այն և կտրատեք բարակ շերտերով: Թարմ գազարն անցկացրեք քերիչով։ Կանաչիներն ու սխտորը մանր կտրատեք։ Չամիչը թրջեք եռման ջրի մեջ մոտ 5 րոպեով։ Այնուհետև այն չորացրեք թղթե սրբիչով։ Եթե չամիչ չեք սիրում, ապա օգտագործեք խնձոր։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ընկույզ, բայց նախ այն պետք է թեթևակի տապակեք չոր տապակի մեջ։
Ոմանց դուր է գալիս այն պանրի հետ, բայց կարծում եմ այստեղ դրա կարիքը չկա։ Աղցանը համեմեք մայոնեզով։ Ավելացրեք աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի և խառնեք։ Թողեք սառնարանում 15 րոպեով և մատուցեք։ Հրաշալի աղցան, որը կարելի է մատուցել անգամ տոնական սեղանին։ Արագ, համեղ և շատ ախորժելի Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն