Արդյունքները շշմեցնող են․․․ հետազոտությունը ցույց է տվել, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր վարսակի փաթիլներով շիլա ուտեք

Վարսակի փաթիլները նախաճաշի համար լավագույն մթերքն է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ պրոտեիններ, վիտամիններ, ածխաջրեր և սննդանյութեր։

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Վարսակի փաթիլների մեջ կա մեծ քանակությամբ բետա-գլյուկան, որն օգնում է նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը։

Կանխարգելում է կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման ռիսկը

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ամեն օր վարսակի փաթիլներ օգտագործելով՝ կկարողանաք նվազեցնել կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը։

Քաշի նվազում

Ավելի հեշտ կնիհարեք, եթե առավոտյան նախաճաշին ուտեք վարսակի փաթիլներով շիլա։ Այդպես ավելի երկար չեք ունենա քաղցի զգացում։

Շատ էներգիա կունենաք

Վարսակը հարուստ է ածխաջրերով, իսկ դա նշանակում է, որ այն հագեցնում է օրգանիզմը արժեքավոր էներգիայով։ Այն պարունակում է նաև վիտամին B և Е, որոնք օգնում են օրգանիզմին հաղթահարել հիվանդությունները։

Կանխարգելում է սրտի և թոքերի հիվանդությունները

Վարսակը հարուստ է օգտակար ճարպերով, որոնք անհրաժեշտ են արյան բջիջներին և արյան շրջանառության համակարգին։

Սպիտակուցի մեծ քանակ է պարունակում

Վարսակի մի բաժինը՝ 8ճ․գ․, օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ սպիտակուցներով։ Այդպես կարող եք կրճատել  մսի օգտագործումը։

Օգտակար է մարսողության համար

Եթե օրը սկսեք վարսակի փաթիլներից, օրգանիմզը ձեզ շնորհակալություն կհայտնի։ Այդպես կլավացնեք աղիների աշխատանքն ու կկանխարգելեք փորկապությունը։

Օգտակար է մաշկի համար

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վարսակի փաթիլներն օգնում են մաշկային հիվանդությունների դեպքում, օրինակ՝ էկզեմայի և գրգռման ժամանակ։

Պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ

Վարսակի փաթիլների մեջ կան հակաօքսիդանտներ, դրա օգտագործումը լավ է անդրադառնում մաշկի վրա, նաև նպաստում է արյան ճնշման կարգավորմանը։

աղբյուր

(Visited 70 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: