Պահքի օրերին այս տարբերակով պատրաստված աղցանն իդեալական կլինի։ Աղցանը թեթև է, բայց համեղ և սննդարար։ Նշենք նաև, որ աղցանի մեջ պետք չէ աղ ավելացնել, քանի որ այն այսպես էլ անչափ համեղ և առողջարար կստացվի։
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
Ձու — 2 հատ
Թարմ վարունգ — 2 հատ
Եգիպտացորեն — 1/2 բանկա
Թունա՝ իր հյութի մեջ — 1 բանկա
Սոխ — 1/2 փոքր չափի
Մարինադի համար.
Աղ — մի պտղունց
Շաքարավազ — 1/2 թ․գ․
Կիտրոնի հյութ — 1 ճ.գ․
Ջուր — 100 մլ
Սոուսի համար.
Թթվասեր — 1 ճ.գ.
Մանանեխ — 1 թ․գ․
Սոյայի սոուս — 1 թ․գ․
Կիտրոնի հյութ — 1/2 թ․գ․
Պատրաստման եղանակը․
Նախ պատրաստեք սոխը։ Կտրատեք այն մանր խորանարդիկներով և լցրեք հարմար տարայի մեջ, ավելացրեք աղ, շաքարավազ, կիտրոնի հյութ, սառը ջուր։ Թողեք մարինացվի 10-15 րոպե։ Եփած ձվերը կտրատեք փոքր խորանարդիկներով և լցրեք խոր ամանի մեջ։ Այնուհետև ավելացրեք կտրատած թարմ վարունգը և պահածոյացված եգիպտացորենը:
Այս բաղադրիչների վրա լցրեք մարինացված սոխը և թունայի կտորները՝ հյութի հետ միասին։ Սոուսը պատրաստելու համար միացրեք թթվասերը, մանանեխը, սոյայի սոուսը և կիտրոնի հյութը: Լցրեք աղցանի վրա, լավ խառնեք և անմիջապես մատուցեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն