Այս համեղ աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները
- Գազար 4 հատ
- Ձու 5 հատ
- Սխտոր 2 ատամ
- Թթվասեր 1-2 ճ.գ.
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․
Նախ խաշեք ձուն։ Ապա հում գազարը, սխտորն ու եփված ձուն անցկացրեք քերիչով։ Գազարն ու ձուն համեմեք աղով և թթվասերով ու լավ խառնեք։
Այս պարզ, բայց անչափ համեղ աղցանը կհիացնի Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին իր հաճելի համով։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն