Այս համեղ թխվածքաբլիթների պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
Ալյուր 320գ
Ձու 2 հատ
Կեֆիր 200 մլ
Խնձորի հյութ 90 մլ
Շաքարավազ 190 գ
Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
Վանիլային շաքար 2 թեյի գդալ
Պատրաստման եղանակը․
Հարիչով խառնեք ձվերը, սովորական ու վանիլային շաքարավազներն այնքան, մինչև փրփրուն սպիտակ զանգված ստացվի։ Ավելացրեք խնձորի հյութը, կեֆիրն ու մաղած ալյուրը՝ փխրեցուցիչի հետ միասին, նորից հարեք, մինչև համասեռ զանգված ստացվի։ Ձեթ քսեք ձևամանների մեջ կամ օգտագործեք միանգամյա օգտագործման թղթե ամաններ և լցրեք խմորը։
Ջեռոցը տաքացրեք180 աստիճան ջերմաստիճանի տակ և թխեք կեքսերը 25-30 րոպե։ Ապա հանեք ամաններից և թողեք սառչի։ Ես ստացա 14 շատ համեղ և բուրավետ խնձորի հյութով կեքսեր։ Եթե մտադիր եք հյուրեր ընդունել, ապա միանգամից պատրաստեք կրկնակի բաժին, այլապես այսքանը բավական չէ լինի։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն