Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Տավարի միս — 350 գ
- Շամպինիոն — 250 գ
- Սոխ — 160 գ
- Լոլիկ — 2 հատ
- Եփած ձու — 3 հատ
- Պանիր — 70-100 գ
- Աղ
- Սև պղպեղ
- Սոյայի սոուս — 1-2 ճ.գ․
- Կարագ — 30 գ
- Բուսական յուղ — տապակելու համար
- Մայոնեզ։
Պատրաստման եղանակը․
1. Տավարի միսը նախօրոք խաշեք թույլ աղաջրի մեջ։ Պատրաստ լինելուց հետո միսը թողեք արգանակի մեջ սառչի, որպեսզի ավելի համեղ ստացվի։
2. Թավայի մեջ տապակեք սոխը մինչև ոսկեգույն դառնալը, ապա ավելացրեք կտրատած շամպինիոնները և նույնպես տապակեք։ Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացրեք մի կտոր կարագ, աղ, պղպեղ և սոյայի սոուս։
3. Սառած միսը կտրատեք, առաջին շերտով լցրեք ձևամանի մեջ և դրա վրա արեք մայոնեզի բարակ ցանց։
4. Հաջորդ շերտը կլինի սոխով սունկը, ապա կրկին մայոնեզի բարակ շերտ։
5. Լոլիկը կտրատեք մանր խորանարդիկներով, ավելացրեք աղ, պղպեղ ու թողեք, որ ավելորդ հեղուկը քամվի և սա կլինի աղցանի հաջորդ շերտը։
6. Ամեն ինչ ավարտում ենք քերած պանրի և ձվի շերտերով, որոնց միջև մայոնեզի ևս մեկ բարակ ցանց պետք է անեք։ Պատրաստի աղցանը դրեք սառնարանում առնվազն 1 ժամով, որպեսզի բոլոր շերտերը պատշաճ կերպով թրջվեն։
Աղցանն ունի շատ գեղեցիկ և պայծառ տեսք: Այն հյութեղ և շատ համեղ է ստացվում և իսկական զարդարանք կդառնա ցանկացած տոնական սեղանի համար։ Խորհուրդ եմ տալիս փորձել և չեմ կասկածում, որ այն Ձեզ դուր կգա:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն