Աղցան «Նարինջի կտոր»… վառ, գունեղ և օրիգինալ… ամանորյա սեղանի իսկական զարդարանք՝ հասարակ բաղադրիչներից պատրաստվող

Առաջարկում ենք սեղանին հաղորդել առանձնահատկություն՝ պատրաստելով այս հիանալի աղցանը:

Картинки по запросу "Салат «Апельсиновая долька»""

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • գազար՝ 1 հատ
  • սոխ՝ 1 գլուխ
  • կարտոֆիլ՝ 1 հատ
  • հավի կրծքամիս՝ 1 հատ
  • մարինացված վարունգ՝ 1-2 հատ
  • պինդ պանիր՝ 150գ
  • մայոնեզ՝ 100գ
Картинки по запросу "Салат «Апельсиновая долька»""

Պատրաստման եղանակ.

Առաջին հերթին եփել կարտոֆիլը, անցկացնել քերիչով և լցնել հարթ ափսեի մեջ՝ նարինջի կտորի տեսք հաղորդելով: Աղ ցանել և ծածկել մայոնեզից ցանցով:

Եփել հավի կրծքամիսը, խորանարդիկների կտրատել և դնել կարտոֆիլի շերտի վրա, կրկին մայոնեզից ցանց անել:

Խորանրդաձև կտրատել սոխը, լցնել հավի վրա և պատել մայոնեզով:

Խորանարդիկների կտրատել վարունգը, լցնել սոխի վրա և մայոնեզ լցնել:

Եփել գազարը, անցկացնել մանր քերիչով: Գազարով պատել աղցանի արտաքին կողմը:

Մյուս ամբողջ մասը պատել քերած պանիրով և նարինջի կտորի պես զարդարել:

Աղցանը թողնել սառնարանում 1-2 ժամ և մատուցել:

Картинки по запросу "Салат «Апельсиновая долька»""

Բարի ախորժակ:

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 94 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: