Աղցան «Միմոզա» Ձեր հյուրերին զարմացնելու համար․ Ստացվում է անչափ համեղ և ախորժելի․ Պահպանեք բաղադրատոմսը

Նուրբ, վառ և շատ համեղ աղցան, որը հիանալի կլինի Ձեր տոնական սեղանի համար։ Աղցանը կպատրաստենք հայտնի «Միմոզայի» բաղադրատոմսով, չնչին փոփոխություններով։ Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Շերտավոր աղցանները, կարծում եմ, բոլորն են պատրաստել, բայց այստեղ պարզապես պետք է զգուշորեն դրանց տալ ռուլետի տեսք։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Սապատաձկան պահածո — 250 գրամ
  • Կարտոֆիլ — 3 հատ
  • Գազար — 1 հատ
  • Ձու — 3 հատ
  • Կանաչ սոխ — փունջ
  • մայոնեզ — ըստ ճաշակի
  • Աղ — ըստ ճաշակի
  • Հազար — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Պատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։ Կարտոֆիլը, գազարն ու ձուն նախապես աղաջրի մեջ եփել ու մաքրել։ Տախտակը ծածկեք սննդի փաթեթավորման տոպրակով և դրա վրա դասավորեք աղցանը՝ նախ շերտերով։

1-ին շերտ՝ խոշոր քերիչով անցկացված կարտոֆիլն է ու մայոնեզը։

2-րդ շերտ՝ քերած ձու։

3-րդ շերտ՝ քերած գազար և մայոնեզ։

Հեռացրեք ձկան ոսկորները և մաշկը, ապա մանրացրեք պատառաքաղով։ Սա պետք է լինի 4-րդ շերտը՝ վրան մի քիչ մայոնեզով։ Վերջում շաղ տվեք մի քիչ կանաչ սոխ:

Այժմ աղցանը սննդի փաթեթավորման տոպրակի օգնությամբ փաթաթեք ռուլետի պես և մի քանի ժամով դրեք սառնարանում։ Այնուհետև սուր դանակով բաժանեք մասերի և մատուցեք՝ ձևավորելով հազարի տերևներով։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: