6 բույս, որոնք խթանում են ճարպերի այրման գործընթացն ու օգնում են ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են հատուկ սննդակարգերի ու ֆիզիկական ակտիվության միջոցով, սակայն քչերին է հայտնի, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնց գործածությունը կօգնի խթանել քաշի նվազման գործընթացը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճարպերն այրող 6 բույս, որոնք կօգնեն ավելի արագ նիհարել:

Կանաչ թեյ

Կանաչ թեյն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Այս բույսը պարունակում է պոլիֆենոլներ ու այլ օգտակար նյութեր, որոնք նպաստում են ճարպային բջիջների տարրալուծման գործընթացին: Բացի այդ, միզամուղ հատկություններով օժտված այս թեյը պարունակում է նաև ֆերմենտներ, որոնք խթանում են նյութափոխանակությունն ու կանխում աղիներում ճարպերի կլանման գործընթացը:

Կանաչ սուրճ

Կանաչ սուրճը պարունակում է քլորոգենաթթու, որը նվազեցնում է աղիներում կլանվող գլյուկոզայի քանակությունն ու գործում է որպես կարևոր ֆերմենտների ինհիբիտոր: Արդյունքում կուտակվում է ավելի քիչ ճարպ և էներգիա ստանալու համար այրվում են ավելորդ ճարպաշերտերը:

Սև բողկ

Բողկի այս տեսակը պարունակում է եթերայուղեր, որոնք նպաստում են աղիների աշխատանքի կարգավորմանը: Բացի այդ, այս մթերքը թույլ լուծողական ազդեցություն է ունենում, բարելավում է մարսողությունն ու խթանում է լեղապարկի աշխատանքը:

Խատուտիկ

Այս բույսը հայտնի է իր միզամուղ հատկություններով: Բացի այդ, այն բարելավում է երիկամների ու լյարդի աշխատանքը, ինչը թույլ է տալիս մաքրել օրգանիզմն ավելորդ տոքսիններից ու դուրս բերել կուտակված հեղուկը:

Ռազինա (Фенхель)

Ռազինան պարունակում է անեթոլ եթերայուղ, որը բարելավում է մարսողությունն ու կանխում է աղիքային գազերի առաջացումը: Այն հիանալի միջոց է ծանրության զգացումից, այտուցներից ու փորափքանքից ազատվելու համար:

Եղերդակ (Цикорий)

Այս բույսը, որպես կանոն, կիրառվում է որպես սուրճի բնական փոխարինիչ, սակայն այն արդյունավետ միջոց է նաև մարսողական խնդիրներից ազատվելու համար:

աղբյուր

(Visited 75 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: