Տնական բաղադրատոմս՝ դեմքի կնճիռներից ազատվելու համար

Եթե դեմքի վրա կնճիռներ եք նկատել, ապա ձեզ ենք առաջարկում հրաշալի մի դիմակ, որը կարճ ժամանակահատվածում կլուծի այդ խնդիրը:

Բացի պարզ և մատչելի լինելուց, այս դիմակն ամբողջովին բնական է և ձգում է մաշկը գրեթե բոտեքսի նման:

Սա հրաշալի միջոց է հանդիպման կամ որևէ երեկույթի գնալուց առաջ օգտագործելու համար, քանի որ այս դիմակի արդյունքն անմիջապես նկատվում է՝ անգամ առաջին օգտագործումից հետո:

Բաղադրություն

  • 1 ճ/գ եգիպտացորենի օսլա
  • 5 ճ/գ թարմ քամած գազարի հյութ
  • 1 ճ/գ թթվասեր

Պատրաստման եղանակը

Կես բաժակ ջրի մեջ լուծեք եգիպտացորենի օսլան: Այնուհետև այն լցրեք փոքր կաթսայի մեջ և վրան ավելացրեք 100 մլ եռացրած ջուր և եփեք ցածր կրակի վրա այնքան ժամանակ, մինչև խիտ զանգված ստանաք: Վերցրեք գազօջախի վրայից և թողեք խառնուրդը սառչի, ապա ավելացրեք քամած գազարի հյութն ու թթվասերը:  Լավ խառնեք և քսեք մաքուր դեմքին, և 25-30 րոպե պահեք: Ապա տաք ջրով լվացեք  դեմքը և քսեք խոնավեցնող քսուք:

Մնացած դիմակը տեղավորեք սառնարանում: Ավելի լավ արդյունքի հասնելու համար կարող եք դիմակն օգտագործել 3 օր անընդմեջ: Այս դիմակը հրաշալի  թարմացնում է դեմքը, հեռացնում հոգնածության հետքերը և կնճիռները, իսկ մաշկը ձգվում է, դառնում ավելի էլաստիկ և հարթ:

աղբյուր

(Visited 66 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: