Ստոմատիտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու արդյունավետ ու պարզ միջոցներ դրանցից ազատվելու համար

Հավանաբար շատերը գիտեն, որ ստոմատիտը բավականին տհաճ ու ցավոտ երևույթ է և անհրաժեշտ է լինում բավականին երկար ժամանակ, որպեսզի կարողանաք ազատվել այդ դիսկոմֆորտից:
Քիմքի, լեզվի կամ շուրթի ու այտի  նեսի կողմում  կարող են առաջանալ փոքր վերքեր կամ քերծվածքներ: Իսկ դրանց դեմ հնարավոր է  պայքարել ոչ միայն թանկարժեք դեղամիջոցների այլ նաև տնային միջոցների օգնությամբ:

Steptohealth.ru-ն ներկայացրել է, թե ինչպես մաքսիմալ արագ ու բնական ճանապարհով բուժել ստոմատիտը:

Ինչ է հարկավոր իմանալ լեզվի վրա առկա վերքերի մասին

Նրանք, որպես կանոն, լինելում են կամ սպիտակ կամ դեղին գույնի ու «խառնարանի» ձև են ունենում, այսինքն լինում են մի փոքր խորությամբ: Նրանց շուրջ սովորաբար լինում է բորքոքված կամ կարմրած պսակ: Այս խոցերը շատ ցավոտ են ու վարակիչ: Նրանք առաջանում են բերանի  խոռոչում(այսինքն փափուկ լորձաթաղանթի վրա)   մեկ կամ միանգամից մի քանի հատով:

Նման վերքեր ու խոցեր հաճախակի հանդիպում են կանանց մոտ և տարիքային սահմանափակում այն չունի: Այս դիսկոմֆորտը ձգվում է 7-ից 20 օր , որից հետո խոցերն անցնում են:

Բերանի խոռոչի խոցերը բնորոշվում են հետևյալ զգացողություններով՝

o    ցավ

o    քոր

o    այրոց

o    խառնարանի ձևով վերքեր

Բերանի խոռոչում նման վնասման առաջացման հիմնական պատճառները հանդիսանում են

o    Հիվանդությունը, թույլ իմունիտետը կամ  սննդային խանգարումը:

o    Բերանի խոռոչում առկա վերքերը, օրինակ ատամի պրոտեզների օգտագործման հետևանքով, ատամների ոչ ուշադիր մաքրման արդյունքում, կծվածքների  կամ ատամների մեջ խցանված սնունդի հետևանքով:

o    Հորմոնալ խանգարումները(կանանց մոտ հաճախակի առաջանում է դաշտանդադարի շրջանում):

o    Սննդամթերքի նկատմաբ ալերգիկ  ռեակցիաները(դա կարող է լինել շատ թթու, կծու սնունդը):

o    Գլյուտեինի նկատմաբ անհանդուրժողականությունը:

o    Սթրեսը:

Բերանի ստոմատիտն ու խոցերը,  որպես կանոն, անցնում են հանկարծակի, ճիշտ այնպես, ինչես որ առաջացել են, սակայն որոշ հատուկ միջոցների օգնությամբ հնարավոր է  արագացնել դրանց  չեզոքացման պրոցեդուրան ու հնարավորինս արագ ազատվել դիսկոմֆորտի զգացողությունից:

Եթե 3 շաբաթ հետո ստոմատիտն այնուամենայնիվ չի անցել, ապա հրակավոր է դիմել բժշկի` հատուկ բուժման կուրսի համար:

Ստոմատիտի դեմ պայքարող բնական միջոցներ

Մինչ բուժման անցնելը, հարկավոր է  հստակ տարբերակել, որ խոսքը վերաբերվում է հենց խոցերին ու բերանի խոռոչում առկա վերքերին և ոչ թե  դա հերպես է կամ սնկային հիվանդություն(օրինակ կաթնասնկախտ):

Եվ եթե այդպես է, ապա կարելի է օգտվել որոշ բաղադրիչների օգտակար հատկություններից, որոնք կարող են թեթևացնել նման տհաճ երևույթի ախտանշանները, ինչպիսին ստոմատիտն է ու հնարավորինս շուտ մարդուն վերադարձնել իրական կյանք:

1.    Մեղր

Հրակավոր է  ներծծող թղթով  չորացնել ախտահարված հատվածն ու խոցի կենտրոնում  կաթեցնել մի քանի կաթիլ մեղր: Աշխատեք, որպեսզի մեղրն  այդ հատվածի վրա մնա որքան հնարավոր է  երկար: Մեղրի արդյունավետությունը պայմանավորված է նրա հակամանրէային հատկություններով: Բուժման կուրսը կարող եք կրկնել այնքան, որքան ցանկանում եք, քանի որ հակացուցումներ չկան: Լավ կլինի անգամ, որ մեղրը լինի ոչ թե թույլ այլ պինդ, այդ դեպքում այն հնարավոր կլինի քսուքի նման քսել ու ազդեցությունն էլ ավելի երկարատև կլինի:

2.    Եղեսպակ(шалфей)

Այս բույսը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության ու   ֆիտոթերապիայի մեջ: Այն, որպես կանոն,  կիրառում են մաշկի տարբեր տեսակի վնասվածքների դեպքում, սկսած լուրջ վնասվածքներից, վերջացրած խոցերով: Այդ ամենի համար   հարկավոր է պատրաստել  հետևյալ թուրմը՝

Բաղադրիչները՝

o    1 թ/գ չորացրած եղեսպակ(5 գրամ)

o    1 բաժակ ջուր (250 մլ)

Պատրաստման եղանակը

Եղեսպակը լցրեք ջրի մեջ ու դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի: Եռալուց հետո կրակի վրա պահեք մի քանի րոպե ու վերցրեք, ապա ծածկեք կափարիչով ու թողեք թրմվի 10 րոպե:

Քամեք այն ու քանի դեռ եփուկը տաք է , կատարեք ողողում, սակայն այն կուլ մի տվեք: Պրոցեդուրան կրկնեք օրական մի քանի անգամ:

3.    Ջրածնի պերօքսիդ

Բացեք 1 բաժին ջրածնի պերօքսիդը 2 բաժին հոսող սովորական ջրի հետ (կարող եք նաև պահպանել 50/50 հարաբերակցությունը) և բերանը ողողեք օրական 3 անգամ:

Կարելի է նաև հեղուկի մեջ թրջել բամբը ու դնել այն անմիջապես ախտահարված հատվածի վրա:

4.    Աղաջուր

Նշված միջոցը կարող է առաջաղցնել տհաճ զգացողություններ, սակայն այն նախորդից ոչ պակաս արդյունավետ է:

Բաղադրիչները՝

o    1 բաժակ ջուր
o    1 պտղունց խոշոր աղ

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացրեք, ավելացրեք աղը, սառեցրեք այն ու ստացված հեղուկով օրական 3 անգամից ոչ պակաս կատարեք ողողում:

5.    Հալվե (алоэ)

Իրականում հալվեի դրական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա անգնահատելի է, այն կարծես թե կարող է բուժել «բոլոր հիվանդությունները»:

Նշված դեպքում ձեզ անհրաժեշտ կլինի վերցնել հալվեի տերև ու այն բաժանել 2 մասի:

Դնել այն ախտահարված հատվածի վրա ու նման կերպ պահել այնքան, որքան որ կկարողանաք:

Հալվեն րոպեական հանգստացնում է ցավն ու գրգռվածությունը և թույլ չի տալիս ինֆեկցիայի հետագա տարածումը:

6.    Գարեջրի խմորիչ

Գարեջրային խմորիչը  ևս մեկ հիանալի միջոց է, քանի որ այն օգնում է  զգալիորեն նվազեցնել  բերանի խոռոչում կուտակված բակտերիաների քանակությունը:

Հարկավոր է պատրաստել մի միջոց, որի համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Բաղադրիչներ՝

o    1 ճ/գ գարեջրային խմորիչ (15 գրամ)

o    մի փոքր ջուր

Պատրաստման եղանակը՝

2 բաղադրիչները խառնեք այնպես, որ ստացվի պինդ մածուկ, քսեք այն անմիջապես խոցի վրա, որը նախապես հարկավոր է  չորացնել: Թողեք այն հնարավորինս շատ ներազդի, որից հետո բերանը ողողեք տաք ջրով:

7.    Թուրինջի կամ պամելոյի կորիզներ

Կարող եք օգտագործել ինչպես անմիջապես մրգի մեջ առկա սերմերը, այնպես էլ  դեղատնից գնված էքստրակտը: Խնդիրը կայանում է նրանում, որ այս մրգերը օժտված է հակասեպտիկ հատկություներով ու այդ պատճառով էլ արդյունավետ կերպով պայքարում են տարբեր տեսակի վերքերի ու խոցերի դեմ:

Դրա համար կարող եք պատրաստել հետևյալ միջոցը՝

Բաղադրիչներ՝

o    մի բուռ թուրինջի կամ պամելոյի կորիզներ

o    1 բաժակ ջուր (250 մլ)

Պատրաստման եղանակը՝

2 բաղադրիչներից պատրաստեք թուրմ, քամեք, սառեցրեք ու խմեք այն: Այդ պրոցեդուրան օրական կրկնեք մի քանի անգամ: Էքստրակտի դեպքում, անհրաժեշտ է 6 կաթիլ էքսրակտը լուծել 125մլ ջրում և խմել:

8.    Կերակրի սոդա

Այս տնային միջոցը հավանաբար բոլորին էլ հայտնի է, քանի որ այն սերունդներ շարունակ օգտագործվում է: Սոդան տարբեր տեսակի վիրուսների ու բակտերիաների դեմ պայքարող հիանալի միջոց է:

Բաղադրիչները՝

o    1 թ/գ կերակրի սոդա

o    1 բաժակ տաք ջուր

Պատրաստման եղանակը ՝

Կերակրի սոդան լուծեք ջրի մեջ ու դրանով կատարեք բերանի ողողում, ընդ որում, աշխատեք այն պահել բերանի մեջ որքան հնարավոր է  երկար: Կրկնեք պրոցեդուրան օրական մի քանի անգամ:

9.    Խնձորի քացախ

Խնձորի քացախը օժտված է կերակրի սոդային բնորոշ հատկություններով, ինչի պատճառով այն ևս շատ օգտակար է այս հիվանդության ախտանշանների դեմ պայքարում: Ի նկատի ունեցեք, որ այն օգտագործելիս կարող է մի փոքր այրել:

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

o    1/2 բաժակ խնձորի քացախ

o    1/2 բաժակ տաք ջուր

Պատրաստման  եղանակը՝

Պարզապես խառնեք 2 բաղադրիչներն ու օրական 2-3 անգամ ողողեք բերանը: Կատարեք այնքան ժամանակ, մինչև որ խոցերն անցնեն:

Երբ բերանի խոռոչում  խոցերի ու վերքերի վիճակը շատ է սրվում, աշխատեք օգտագործել հում սխտոր ու սոխ, քանի որ նրանք օժտված  են հզոր հակաօքսիդանտային հատկություններով:

Աղբյուր

(Visited 129 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: