Ինչո՞ւ չարժե օրը սկսել մեկ գավաթ սուրճով

Խոշոր քաղաքների բնակիչները հաճախ նախաճաշը բաց են թողնում՝ սնունդ ընդունելը փոխարինելով մեկ գավաթ սուրճով: Գաստրոէնտեորոլոգ Մարիա Բադալյանը խորհուրդ չի տալիս այդ կերպ վարվել:

«Վեչերնյայա Մոսկվա» պարբերականի հետ հարցազրույցում մասնագետը նշել է, որ եթե մարդն օրը սկսում է սուրճի գավաթով, դա բացասաբար կանդրադառնա նրա աղեստամոքսային տրակտի վրա:

«Բանն այն է, որ ամեն առավոտ պետք է գործարկել լեղապարկը, ինչին կարող են օգնել բանանը, մյուսլիները կամ շիլան: Իսկ առավոտները միայն սուրճ գործածող մարդը պետք է վստահ լինի, որ այդ օրգանի հետ կապված խնդիրներ չունի»,- ասել է բժիշկը:

Իսկ եթե մարդու մոտ առկա է լեղաքարային հիվանդություն, խոլեցիստիտ կամ բիլիար սլաջ (լեղապարկում նստվածք), չի կարելի լիարժեք նախաճաշի փոխարեն սուրճ խմել:
Նախաճաշին սուրճը կարող է խնդիրներ առաջացնել նաև նյարդային համակարգի հետ կապված. սուրճն առույգացնում է և տոնուսը բարձրացնում ոչ միայն հիպերտոնիկների դեպքում:

«Այս ըմպելիքն օգտակար է ցածր ճնշմամբ մարդկանց համար, քանի որ կարող է այն բարձրացնել: Բայց եթե մարդը, հակառակը, հիպերտոնիկ է և առավոտը սկսում է սուրճով, դա կարող է նրա առողջության վրա շատ վատ անդրադառնալ: Իսկ չէ՞ որ շատերն անգամ չեն կռահում, որ նման խնդիր ունեն. ճնշումը չեն չափում և կարծում են, որ 140/90 ճնշումը նորմալ է: Արդյունքում այդպիսի կենսակերպը կարող է սրտի կամ գլխուղեղի կաթվածի պատճառ դառնալ»,- ընդգծում է մասնագետը:

աղբյուր

(Visited 123 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: