Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը

Փորկապության ամենատարածված պատճառը կարող են լինել ոչ ճիշտ սնվելը, վնասակար սովորությունները, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը:

Այլ պատճառներից են՝

  • Սթրես
  • Քնի պակաս
  • Տարիք
  • Որոշ դեղամիջոցներ
  • Որոշ վիտամիններ
  • Բջջանյութով և ջրով ոչ հարուստ սննդակարգ

Փորկապությունը կարող է առաջանալ նաև որպես կողմնակի ազդեցություն կամ ավելի լուրջ հիվանդության ախտանիշ: Եթե մշտապես փորկապություն և որովայնի հատվածում ցավ եք ունենում, շտապ բժշկի դիմեք: Ներկայացնում ենք տնային բնական թուլացուցիչ միջոց, որը շատ արդյունավետ է և համարվում է փորկապության բուժման լավագույն միջոցը: Նույնիսկ բժիշկներն են նշանակում այս միջոցը:

Բաղադրիչները՝

Մատնաձև արմավ՝ 1 բաժակ

Սալորաչիր՝ 1 բաժակ

Եռացած ջուր՝ 5 բաժակ

Պատրաստումը

Արմավը և սալորաչիրը մանր կտրտեք: Դրանք լցրեք եռացած ջրի մեջ ու եփեք, մինչև խիտ խառնուրդ ստացվի: Կստանաք մոտ 20 բաժին 1-ական ճ/գ չափաբաժնով: Կարող եք այս խառնուրդը համադրել նախաճաշի հետ՝ այն ավելացնելով շիլային, կեֆիրին, յոգուրտին: Խառնուրդն անվնաս է բոլոր տարիքի մարդկանց համար:

Ինչո՞ւ է այն լավ ազդում

Սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և սորբիտոլ, բնական շաքար, որոնք կարող են օգնել վերացնել փորկապությունը:

Դիտեք այս տեսանյութը:

Հոլովակը ցույց է տալիս՝ ինչ կարող է լինել ամեն օր աղիները չմաքրելու դեպքում:

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 988 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: