Ահա թե ինչ կլինի Ձեր օրգանիզմի հետ, եթե օրական 5 ճաշի գդալ շաքարավազ ուտեք

Շաքարավազը մեր ամենօրյա սննդակարգի էական բաղադրիչն է: Եվ նույնիսկ եթե Դուք հրաժարվել եք այն ուտել իր սովորական տեսքով, ապա այն օրգանիզմ է մտնում այլ սննդամթերքների միջոցով: Նույնիսկ շատ աղի բլիթը շաքար է պարունակում:

Օրական որքա՞ն շաքարավազ կարելի է ուտել․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ուտել մոտ 5 թեյի գդալ շաքարավազ: Բայց պետք է հիշեք, որ բոլոր սննդամթերքներն էլ պարունակում են շաքարավազ, նույնիսկ ամենաթթուները: Հետո կհասկանաք, որ այս 5 ճաշի գդալ մաքուր անվտանգ շաքարից մնում է առավելագույնը 1-2-ը:

Շաքարավազի օգտակար հատկությունները․

  • Այն նպաստում է երջանկության հորմոնի արտադրությանը, ինչպես նաև օգնում է օրգանիզմին հաղթահարել սթրեսը:
  • Քաղցր շաքարավազը դրական ազդեցություն ունի ուղեղի ընդհանուր գործունեության վրա:
  • Վարժությունների ընթացքում արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է, ուստի նման դեպքերում անհրաժեշտ է շաքարավազ ուտել: Այդ ժամանակ օրգանիզմը հավասարակշռության մեջ կլինի:
  • Շաքարավազն օրգանիզմին տալիս է հսկայական էներգիա:
  • Շաքարավզը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար:
  • Եվ, ճիշտն ասած, շաքարավազը շատ ուտեստների համն ավելի լավն է դարձնում:

Շաքարավազի վնասակար հատկությունները․

Շաքարավազից կախվածությունը առասպել չէ: Օրգանիզմը չափազանց արագ է վարժվում դրան՝ պահանջելով ավելին ու ավելին:

Շաքարավազի հաճախակի օգտագործումը կարող է գիրության և շաքարախտի պատճառ դառնալ:

Շաքարավազը կարող է նաև ատամների քայքայում առաջացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

 

(Visited 41 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: