ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆՎԱՐԻ 23

**Խոյ.** Այսօր ժամանակավորապես կտրվեք սեփական խնդիրներից և զբաղվեք ուրիշների խնդիրների լուծմամբ: Դա թեեւ տարօրինակ կթվա, սակայն հոգեկան մեծ բավականություն կպատճառի ձեզ: Վատ օր չէ շփումների համար: Աճում է ձեր ստեղծագործական ներուժը: Օրվա երկրորդ կեսը առավել հարմար է կենտրոնացում և ճշգրտություն պահանջող գործերի համար: Ավելի լավ է ինքնուրույն գործել, քանի որ արժանի օգնականներ միանգամից գտնելը հեշտ չի լինի:

**Ցուլ.** Օրվա առաջին կեսին եղեք զգոն եւ ուշադիր: Այս հատվածում սխալներ թույլ տալու հավանականությունը մեծ է: Դուք նյարդայնանում եք մանրուքներից և չեք փորձում զսպել ձեր էմոցիաները, իսկ շրջապատին էլ ձեր վարքագիծը ագրեսիվ է թվում: Դրական միտումների ազդեցությունը լրիվությամբ կզգաք միայն երեկոյան: Հարմար օր է ռոմանտիկ ժամադրության գնալու կամ սիրային խոստովանության համար:

**Երկվորյակներ.**  Օրը հարմար է ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար, և սովորական գործերն էլ դուք ժամանակին ու բարեհաջող կատարում եք շնորհիվ օրիգինալ մոտեցման: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Ճիշտ է, դուք միշտ չէ, որ ըստ արժանվույն եք արձագանքում նոր մարդկանց, ճիշտ գնահատում նրանց առաջին հայացքից:

**Խեցգետին.** Այսօր ձեզ սպասում է ազդեցիկ անձի հետ դիմակայություն: Թշնամին ոչ միայն ուժեղ է, այլև՝ նենգ, և նրա հետ պայքարից խուսափելն անհնար է: Չի բացառվում, որ պետք կլինեն լրացուցիչ ծախսեր՝ արդիական հարցեր լուծելու համար: Չգնաք ռիսկի, որքան էլ որ մեծ լինի գայթակղությունը՝ օրը լրջագույն զգուշավորություն է պահանջում: Երեկոն անցկացրեք մտերիմների շրջանում:

**Առյուծ.** Այսօր կարելի է հաջողության հասնել՝ իրականացնելով ուրիշների գաղափարները: Բանն այն է, որ ձեր սեփական գաղափարները այնքան էլ լավը չեն, դրա հետ մեկտեղ էլ՝ դրանք կյանքի կոչելը այնքան էլ հեշտ չէ: Օրվա երկրորդ կեսի էմոցիոնալ ֆոնը անկայուն է, այդ իսկ պատճառով էլ դուք դժվարությամբ կկարողանաք գնահատել կատարվող իրադարձությունները: Դրա համար էլ պետք չէ շտապել եզրահանգումներ անել՝ ավելի լավ է սպասել, մինչև իրավիճակը հստականա:

**Կույս.**  Հնարավոր է շատ գայթակղիչ առաջարկների ստանաք այսօր, նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան իրենց ծառայողական կարիերայում միանգամից մի քանի աստիճան վեր բարձրանալ: Օրը հարմար է երիտասարդ մարդկանց հետ շփումների համար՝ նրանց պատանեկան խանդավառությունը կփոխանցվի ձեզ: Սեփական ուժերի մեջ համոզվածությունը կօգնի լուծել ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի ամենաբարդ հարցեր:

**Կշեռք.** Այսօր կարող են իրենց մասին հիշեցնել հին խնդիրները, չի բացառված, որ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Միայն օրվա վերջում մթնոլորտը կթեթեւանա ինչի շնորհիվ էլ դուք կարողանում եք հայտնվել անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում:

**Կարիճ.** Այսօր հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, չեն բացառված նաև դրանց հետ կապված լուրջ ծախսերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա: Ուշադիր եղեք ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:

**Աղեղնավոր.**  Այսօր ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ, կնքել երկարաժամկետ գործարքներ, քննարկել գործնական համագործակցության հեռանկարներ: Անձնական բնույթի խնդիրները կլուծվեն արագորեն, մտերիմ մարդիկ իրենց ուժերի սահմաններում օգնում և սատարում են ձեզ: Օրվա ընթացքում հնարավոր են հաջող գնումներ:

**Այծեղջյուր.**  Այսօր արժե վերանայել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները: Սա այն պահն է, երբ դրանք կարելի է դրականորեն փոփոխել: Մտերիմների հետ դժվար կլինեն շփումները, սակայն ձեր նախազգացումը ցույց կտա, թե ինչպես վերականգնել ներդաշնակությունը:

**Ջրհոս.** Այսր հնարավոր կլինի հաջողության հասնել, միայն թե՝ մեծ ջանքերի գնով: Արժե լսել խելամիտ ու փորձված մարդկանց խորհուրդները՝ դա միգուցե կօգնի խուսափել անիմաստ ունայնությունից: Չեն բացառվում ռոմանտիկ արկածներ՝ բավական թեթևամիտ, ինչից դրանք էլ’ ավելի հաճելի են դառնում:

**Ձկներ.** Օրը զուրկ չէ հաճելի առանձնահատկություններից, որոնցից ամենաառաջնայինը էմոցիոնալ ֆոնի կայությունն է: Դրա շնորհիվ դուք պահպանում եք հոգեկան հավասարակշռությունը անգամ այն պահերին, երբ բացառապես ամեն ինչ ընթանում է ոչ ձեր ուզածով: Օգտվեք բարենպաստ պահից, որպեսզի կարգավորեք ավագ ազգականների հետ հարաբերությունները, լուծեք ընդհանուր ունեցվածքի կամ ֆինանսների հետ կապված հարցեր:

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 89 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: